Պայթյուն է տեղի ունեցել Քաբուլում․ կան զոհեր և վիրավորներ
Նոյեմբերի 2-ի առավոտյան պայթյուն Է տեղի ունեցել Քաբուլի շրջաններից մեկում, հայտնել Է Hasht-e Subh թերթը:
Հրատարակության տվյալներով՝ քաղաքի հինգերորդ օկրուգում պայթեցվել փոխադրամիջոց, որի մեջ եղել են Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման վերականգնման և գյուղատնտեսության զարգացման նախարարության աշխատակիցներ:
Միջադեպի մանամասնությունները ճշտվում են: Թալիբներն առայժմ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը:
Քատարի Al Jazeera հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ պայթյունի հետևանքով կան զոհվածներ և տուժածներ, որոնց թիվը չի նշվում: Վերջին ամիսներին Աֆղանստանի նահանգներում, ներառյալ մայրաքաղաքային տարածաշրջանը, տեղի են ունեցել մի շարք պայթյուններ, զինված հարձակումներ և փոխհրաձգություններ, որոնց զոհեր են դարձել ինչպես «Թալիբան»շարժման կողմնակիցները, այնպես Էլ խաղաղ բնակիչներ:
Շատ դիվերսիաների համար պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորումը, որն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ճյուղավորումն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: