Ինքնաթիռի ուղևորներն օգնել են մի կնոջ ծննդաբերել 10 հազար մետր բարձրության վրա
ԱՄՆ-ի հղի բնակչուհին մեկնել է Դոմինիկյան Հանրապետություն և անսպասելիորեն 10 հազար մետր բարձրության վրա լույս աշխարհ է բերել որդուն: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
21-ամյա Քենդրիա Ռոդենը հղիության 32-րդ շաբաթում էր և չէր սպասում, որ իր երեխան շուտով լույս աշխարհ կգա: Նա ճամփորդել է ընտանիքի հետ և ինքնաթիռում նստել քրոջ կողքին:
«Քենդրիան պտտվում և պտտվում էր ամբողջ ճանապարհին և երկար ժամանակ լռում էր, նախքան խոստովանելը, որ իր հետ ինչ-որ բան այն չէ»,- պատմել է քույրը:
Թռիչքի սկսվելուց 34 րոպե անց պարզվել է, որ Քենդրին ծննդաբերում է: Նրա քույրը անմիջապես կանչել է անձնակազմի անդամներին, ովքեր սկսել են փնտրել բժշկական կրթություն կամ հատուկ հմտություններ ունեցող ուղևորների: Արդյունքում կնոջը օգնության է եկել չորս մարդ, որոնք պատրաստ են եղել ընդունել ծնունդը։ Նրան տարել են ինքնաթիռի վերջ, որտեղ արդեն 20 րոպե անց որդի է լույս աշխարհ բերել։ Տղային անվանել են Սքայլեր։
Քենդրիային շնորհավորել են բոլոր ուղևորներն ու անձնակազմը, իսկ երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել, նրան դիմավորել են օդանավակայանի աշխատակիցները և օգնել կազմակերպել տեղափոխումը հիվանդանոց: Քանի որ երեխան լույս աշխարհ է եկել ժամանակից շուտ, նա չորս օր անցկացրել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նրա մոր խոսքով՝ նա անհանգստանում էր, թե ինչ քաղաքացիություն կստանա որդին, քանի որ նա ԱՄՆ-ում չի ծնվել։ Միացյալ Նահանգների դեսպանատանը հստակեցրել են, որ Սքայլինկը կունենա ամերիկյան քաղաքացիություն, ինչպես իր մայրը: