Կոտայքի մարզպետարանը մասնագիտական կողմնորոշման շրջանակներում համագործակցելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, ինչպես նաև «Armenian Army» հայրենասիրական հասարակական կազմակերպության հետ՝ կազմակերպել և իրականացրել է մարզի մի խումբ աշակերտների այց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:



Նրանց ուղեկցել է Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը:



Աշակերտները ծանոթացել են ինստիտուտի պատմությանը, ուսումնական ծրագրերին, գործող ֆակուլտետներին, մեր հերոսների կենսագրությանն ու սխրանքներին. իրականացվել են նաև գործնական պարապմունքներ:



Մարզի աշակերտներին միացել էին նաև «Իմ կյանքը համայնքում» ծրագրում ընդգրկված աշակերտներ այլ մարզերից:



«Կոտայքի մարզպետարանը և անձամբ մարզպետ Ահարոն Սահակյանն անչափ կարևորում են նման նախաձեռնությունների իրականացումը, որի արդյունքում մեր աշակերտները հնարավորություն են ստանում տեղում ծանոթանալու ռազմարվեստի գաղտնիքներին, կողմնորոշվելու ապագա մասնագիտության ընտրության հարցում;



Նման այցերը նոր գիտելիքներով զինելուն զուգահեռ, հայրենասիրության, հայրենաճանաչության չափաբաժին են ավելացնում, ինչը հատկապես հիմա անչափ անհրաժեշտ և կարևոր է»,- նշված է մարզպետարանի տարածած հաղորդագրությունում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն