Թուրքիայում հոկտեմբերին տարեկան գնաճը կազմել է 85,51 տոկոս՝ նախորդ ամսվա 83,45 տոկոսի դիմաց
Թուրքիայում հոկտեմբերին տարեկան գնաճը կազմել է 85,51 տոկոս՝ նախորդ ամսվա 83,45 տոկոսի դիմաց, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի հայտնել է Ազգային վիճակագրական ինստիտուտը։
Միաժամանակ անկախ գնաճի վերլուծական խումբը (ENAG) հոկտեմբերին Թուրքիայում գնաճը գնահատել է 185,34%, սեպտեմբերի տվյալներով, այն կազմել է 186,27%։
Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար Շահապ Քավջիօղլուն ավելի վաղ հայտնել էր, որ ակնկալվում է, որ այս տարվա վերջում գնաճը երկրում կհասնի 65,2 տոկոսի։ Սկզբում այն նախատեսված էր 42,8%, ապա այդ ցուցանիշը վերանայվել է մինչև 60,4%:
Թուրքիայի Կենտրոնական բանկը նախորդ տարվա վերջից մինչև այս տարվա օգոստոսը վերաֆինանսվորման տոկոսադրույքը պահել է 14%-ի վրա, իսկ հետո սկսել է իջեցնել այն։ Այժմ այն կազմում է 10,5 տոկոս։
Անցյալ տարվա դեկտեմբերից թուրքական իշխանությունները վարում են, այսպես կոչված, նոր տնտեսական քաղաքականություն, որը կենտրոնացած է թուրքական լիրայի ամրապնդման վրա։ Սակայն թուրքական ազգային արժույթը տարեսկզբից արժեզրկվել է ավելի քան 25%-ով, եւ այդ միտումը, ըստ տնտեսագետների, կշարունակվի։