Նոյեմբերի 5-ին հայության միասնականության և համերաշխության հանրահավաքն է․ Արթուր Վանեցյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ,
Կան բաներ, որոնք չանելու դեպքում հետո ամբողջ կյանքում մեղադրում ես քեզ, որ չես արել։
Նոյեմբերի 5-ը հենց այդ օրերից մեկն է յուրաքանչյուրիս կյանքում։ Սա սովորական հանրահավաք չէ, «կողմի» կամ «դեմի» հանրահավաք չէ։ Դա նույնիսկ ինչ-որ բան պահանջելու հանրահավաք չէ։
Դա որպես հայ՝ իրար կողքի կանգնելու, ուս-ուսի տված կանգնելու հանրահավաքն է, որտեղ չկա հայաստանցի, արցախցի, ֆրանսահայ, բեյրութահայ, պարսկահայ, ամերիկահայ։ Կա հայ, որն ասում է՝ մենք միասնական ենք ու արժանապատիվ։
Նոյեմբերի 5-ին հայության միասնականության և համերաշխության հանրահավաքն է։
Ուրեմն այդ օրը լինե´նք Ֆրանսիայի հրապարակում, որ հետո ողջ կյանքում չմեղադրենք ինքներս մեզ»։