ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսինը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսինը հիմա տանն է  շարունակում ապաքիումը դաժան հարձակումից հետո»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակումից հետո Նենսի Փելոսիի ամուսինը՝ Փոլը, գլխի վնասվածքներ էր ստացել և վիրահատվել: CNN-ի փոխանցմամբ՝ խոսնակը կարողացել է խոսել ամուսնու հետ նախքան նրան հոսպիտալացնելը։

Հոկտեմբերի 28-ին հարձակում էր տեղի ունեցել Նենսի Փելոսիի տան վրա, որի ժամանակ Փոլը լուրջ վնասվածքներ էր ստացել։

«Հարձակվողը կալանքի տակ է, հարձակման դրդապատճառները հետաքննվում են»,- ասվում է քաղաքական գործչի գրասենյակի հաղորդագրությունում։

Նշենք, որ Նենսի Փելոսին 1963 թվականից ամուսնացած է գործարար Փոլ Փելոսիի հետ։ Նրանք ունեն հինգ երեխա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն