«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է․

«Արցախում հանրահավաքը փաստեց, որ կան հարցեր որտեղ բազմաթիվ տսրաձայնություններ դրվում են մի կողմ և լինում են միասնական: Հայաստանի հազարավոր արժանապատիվ քաղաքացիներ ցույց են տվել, որ Արցախը մեր Հայրենիքն է, Արցախը վիրավոր է, բայց կա ու մնալու է հայկական:

Այս պնդման համար հազարավոր հերոսներ իրենց կյանքն են տվել, հազարավորներն իրենց առողջությունը...: Ինքնին այս փաստերը ուղենիշ պետք է լինեն ցանկացած իշխանության համար, պետք է լինեն կարմիր գիծ, բայց իրականությունն այլ է: Նոյեմբերի 5-ի հանրահավաքը միասնական լինելու մասին է, Արցախ աշխարհի մասին է, մեր Հայաստանի մասին է:

Սիրելի Հայրենակիցներ, Դուք Ձեր օբյեկտիվ, հիմնավոր ու մի շարք այլ պատճառներ բազմաթիվ, բազմաթիվ անգամներ դրել եք մի կողմ և մասնակցել եք հանրահավաքներին: Մասնակցել եք ոչ թե անձի կամ անձանց համար` մասնակցել եք գաղափարի, արժեքների պահպանման համար:

Նոյեմբերի 5-ի, ժամը 15:00-ի հանրահավաքը հենց այդ գաղափարի մասին է և այն աշխարհին ցույց տալու մասին է»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն