ժողովրդագրական իրավիճակի բարելավելու համար 2023թ. բյուջեով նախատեսվել է 51.2 մլրդ դրամ, որը 2022 թ. համեմատ ավել է 63.2 %-ով: ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

2023 թվականին կավելանան մինչև 2 տարեկան երեխաների խնամքի գծով ծախսերը. 2022 թ 9.3 մլրդ.-ի դիմաց 2023 թվականին բյուջեով նախատեսվել է 20.3 մլրդ դրամ: 

2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների աշխատող ու խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար նպաստի չափը 2023 թվականի հունվարից կսահմանվի 37.500 դրամ, իսկ մյուս դեպքում կդառնա 31.600 դրամ՝ ներկայիս 28.600 դրամի փոխարեն։ Իսկ գյուղական վայրում ապրող, աշխատող ծնողը կստանաը 69.1 հազար դրամ, մինչև 2023 թ ծանվածները՝ 62.3 հազար դրամ:

2023 թվականին պահպանվելու են երեխայի ծննդյան միանվագ նպաստների չափերը:

«2023 թ.-ին ծննդյան միանվագ նպաստի գծով նախատեսվում  է հատկացնել 19.8 մլրդ դրամ՝ 36024 նորածնի համար»,-ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն