Ուրեմն քանի դեռ ՔՊ-ում պնդում են, որ «կեղծիք չի եղել, միմիայն ճշգրտումներ են արվել», փորձենք խոսել թվերով.

Ստորև է ՔՊ վարչության անդամների թեկնածուների ստացված ձայները սկզբում, վերահաշվարկի արդյունքում և տարբերությունը: 

1) Նիկոլ Փաշինյան - 941 - 945 - տարբ. -4

2) Սուրեն Պապիկյան - 809 - 809 - տարբ. 0

3) Ռուբեն Ռուբինյան - 613 - 609 - տարբ. 4

4) Տիգրան Ավինյան - 559 - 555 - տարբ. 4

5) Սասուն Միքայելյան - 547 - 544 - տարբ. 3

6) Արայիկ Հարությունյան - 545 - 542 - տարբ. 3

7) Գևորգ Պապոյան - 542 - 552 - տարբ. -10

8 ) Արփինե Դավոյան - 540 - 534 - տարբ. 6

9) Գնել Սանոսյան - 532 - 526 - տարբ. 6

10) Վահագն Ալեքսանյան - 524 - 520 - տարբ. 4

11) Ալեն Սիմոնյան - 508 - 508 - տարբ. 0

12) Վաղարշակ Հակոբյան - 462 - 465 - տարբ. -3

13) Համբարձում Մաթևոսյան - 418 - 391 - տարբ. 27

14) Հայկ Կոնջորյան - 387 - 384 - տարբ. 3

15) Ռոմանոս Պետրոսյան - 386 - 394 - տարբ. -8

16) Արմեն Փամբուխչյան - 384 - 401 - տարբ. -17

17) Արսեն Թորոսյան - 379 - 399 - տարբ. -20

18) Մխիթար Հայրապետյան - 339 - 337 - տարբ. 2

19) Հակոբ Արշակյան - 329 - 331 - տարբ. -2

20) Հակոբ Սիմիդյան - 324 - 333 - տարբ. -9

Այստեղ պարզ երևում է, որ թեկնածուների մեծ մասի դեպքում մի քանի քվեի տարբերություն է (որը կարող էր փնթիության արդոյւնք լիներ): Բացառություն են Համբարձում Մաթևոսյանը, Արսեն Թորոսյանը և Արմեն Փամբուխչյանը: 

Մասնավորապես, Համբարձում Մաթևոսյանին ավելացվել է 27 ձայն, իսկ Արսեն Թորոսյանից և Արմեն Փամբուխչյանից պակասեցվել է համապատասխանաբար 20 և 17 ձայն:

Միգուցե Նիկոլ Փաշինյանի ձայներից 4-ը կարող էր սխալի արդյունքում կորել, իսկ Գնել Սանոսյանին պատահաբար 6 ձայն ավել տրվել: Բայց որևէ կերպ պատահաբար չէին կարող 27 ձայն ավել տալ Համբարձում Մաթևոսյանին և պատահաբար չէին կարող կորցնել Արսեն Թորոսյանի 20 ու Արմեն Փամբուխչյանի 17 ձայները:

Այս ամենը ինձ հիշեցնում է այն ժամանակները, երբ ընտրական տեղամասերում վերահաշվարկի արդյունքում բացահայտվող թվանկարչությունը ՀՀԿ-ի կողմից վերագրվում էր «սխալմունքին»:

Եվ իրոք, ի՞նչ ապացույց ունենք, որ 2013 թվականին Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները միտումնավոր են գողացել ու տվել Սերժ Սարգսյանին, միգուցե սխալմունքի արդյունք է: Կամ ի՞նչ գիտենք, որ 2015-ի սահմանադրական հանրաքվեն կեղծվել է, ի՞նչ ապացույցներ ունենք, պարզապես «ոչ»-ի քվեները պատահաբար տվել էին «այո»-ին:

Հ.Գ. Ցավոք, ՔՊ-ում համատարած փոխում են վերաբերմունքը ժողովրդավարության կոմպոնենտների նկատմամբ (թափանցիկություն, մամուլի ազատություն և այլն), իսկ որոշ ՔՊ-ականներ գնացել են ավեի հեռու ու փոխել են սեփական մոտեցումը ընտրակեղծարարության նկատմամբ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն