Կոստրոմայի սրճարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
ՌԴ Կոստրոմա քաղաքի «Պոլիգոն» սրճարանում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից: Հրդեհի պատճառով տարհանվել է շուրջ 250 մարդ, կան զոհեր ու տուժածներ։
«Ժամը 02.37-ին հաղորդում է ստացվել Կոստրոմայի Նիկիցկայա փողոցում գտնվող «Պոլիգոն» սրճարանում հրդեհի բռնկման մասին։ Շենքից տարհանվել է 250 մարդ: Հրդեհը տարածվել է 3500 քմ տարածությունում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 50 մարդ և 20 միավոր տեխնիկա։ Այս պահի դրությամբ կրակը տեղայնացվել ու մարվել է։ Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, վերջին տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 15 մարդ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «Երկու կամ ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով։