«Ես ողջունում եմ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակվելը»։ Այս մասին այսօր կայացած հանրահավաքի ժամանակ ի պատասխան Armenia Today-ի հարցին, հայտարարեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։

Նա իր այդ կարծիքը պայմանավորեց մի քանի հանգամանքներով. «Նախ Ռուբեն Վարդանյանն իր անձով, իր ապրած կայնքով բավականին լայն ճանաչում ունի աշխարհում։ Վանդանյանի փորձը, գիտելիքները կծառայեն Արցախին և արցախցուն»,-նշեց Վանեցյանը։

Ինչ վերաբերում է Վարդանյանի հետ համագործակցությանը՝ Վանեցյանը նշեց, որ այդ մասին խոսակցություններ չեն եղել, բայց ինքը Վարդանյանին առհասարակ նորմալ է վերաբերում։

Նոյեմբերի 4-ին Արցախի նախագահը Ռուբեն Վարդանյանին նշանակել է Արցախի պետական նախարար:

Վարդանյանը հոկտեմբերի 20-ին հայտնել էր, որ նոյեմբերի սկզբին պաշտոնապես ստանձնելու է Արցախի պետնախարարի պաշտոնը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն