Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Միքայել Զախարովիչ Նարիմանյանի նման մասնագետներ այս երկրում մատների վրա կարելի է հաշվել։

Հայաստանի լավագույն թոքաբաններից է, եթե ոչ լավագույնը։

Ու այս մարդուն այս իշխանությունը ամեն օր մեծարելու փոխարեն մի հատ էլ բերման ա ենթարկում։

Փաշինյանը կոնկրետ ընկած է այն բժիշկների հետևից, ում անունը կապված է Փաշինյանին չենթարկվող ու իր հետ գործարքի չգնացող առաջնորդների հետ` Արմեն Չարչյան ,Միքայել Նարիմանյան (Կաթողիկոսի բուժող բժիշկը)։

Երեկվա Եկեղեցու դեմարշը, երբ Բագրատ Սրբազանը Վեհափառի անունից հայտարարեց Հայ Առաքելական Եկեղեցու  դիրքորոշման մասին Արցախի հարցում, դարձավ վերջին կաթիլը Փաշինյանի համար։ 

Ու հնչեց "ֆաս" հրամանը։

Փաշինյանը ատում է  բժիշկներին։ 

Իսկ արդյոք սիրու՞մ են բժիշկները Փաշինյանին։

Բժշկական համայնքը վերջապես պետք է դուրս գա այս silence moodից, քանի որ երեկ Չարչյանն էր, այսօր Նարիմանյանն է, վաղը կարող է լինել յուրաքանչյուր ոք։

Հ.Գ. Дырку вы от бублика получите, а не Ашотяна 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն