10 հազար դրամ տուգանքի պատճառով առգրավել էին՝ ինքնահրկիզված քաղաքացու մեքենան, որով աշխատում էր
News.am-ը գրում է․
Կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզում կատարած 47-ամյա տղամարդը Ազիզ Ալիյանն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
NEWS.am-ի թղթակիցը այրվածքաբանության կենտրոնից հայտնում է, որ Ալիյանը արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ:
Ալիյանի եղբայրը NEWS.am-ի ն պատմել է, որ Ազիզը մեքենա ուներ, որով հավաքում եւ հանձնում էր երկաթյա եւ պլաստմասսե իրեր, սակայն 10 հազար դրամի տուգանքի պատճառով հարկադիրը այսօր մեքենան խլել է տղամարդուց, այն սկզբում տեղափոխել են տուգանային հրապարակ, այնուհետեւ հարկադիր ծառայությանը պատկանող տարածք:
Եղբոր խոսքով` Ազիզը հուսահատված ստեղծված իրավիճակից, դիմել է այս քայլին: