Պարոն Սուքիասյան, իսկ պատկերացնո՞ւմ եք, եթե ձեր կողմից վճարվող աղջնակի ժանրի կանոններով առաջնորդվեն լրագրողները. Ագնեսա Խամոյան
Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նանեի նման հոգեպես անհավասարակշիռ ու տարրական էթիկայի կանոնների չտիրապետող «լրագրող» պահող մարդը պարզապես բարոյական իրավունք չունի լրագրողներից բողոքելու ու նրանց վրա հարձակվելու։ Պարոն Խաչատուր Սուքիասյան, իսկ պատկերացնո՞ւմ եք, եթե ձեր կողմից վճարվող աղջնակի ժանրի կանոններով առաջնորդվեն լրագրողներն ու «ժողովուրդն ասում է, որ… » նախադասությամբ սկսվող ու բարոյականության հետ հատման կետ չունեցող տարատեսակ հարցադրումներով ձեզ դիմեն։ Պատկերացնո՞ւմ եք, չէ՞։
Հ.Գ. Ի դեպ, չար լեզուներն ասում են, որ ամբողջական իշխանության հասնելու հավակնություններ ունեցող երբեմնի սրտի օլիգարխին Նիկոլը որոշել է մի լավ պատժել՝ այս ու այնտեղ իր հասցեին արված ոչ կոռեկտ խոսքերի համար…
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,
Այստեղ ամեն գագաթ ու ձոր,
Արձագանք է տալիս հզոր,
Եւ քո խոսքը հեռու տանում…