Սեպտեմբերի 13-14-ը տեղի ունեցած  գործողությունից հետո Ադրբեջանի զինված ուժերը տեղակայված են հիմնական ռազմավարական բարձունքներում ՝ հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ։  Այս մասին հայտարարել  Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ օկուպացված Շուշիում ունեցած ելույթի ժամանակ։ 

«Հայաստանը պետք է լավ հասկանա, թե ինչ է դա  նշանակում։  Այսօր այդ ռազմավարական բարձունքներից կարող ենք տեսնել Կապան, Գորիս, Ջերմուկ քաղաքները։ Սրանք բոլորը իրողություններն են»,- հայտարարել է նա։

Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև ՌԴ խաղաղապահների առաքելությանը։

«Ռուս խաղաղապահները ժամանակավորապես տեղակայված են Ղարաբաղում, նրանց գտնվելու ժամկետը նշված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ։  Եթե հայկական կողմը ինչ-որ մեկի վրա հույս է դնում, ապա նրանք կրկին բախվելու են ողբերգության հետ»,- հայտարարել է Ալիևը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն