Կապիտուլյացիայից երկու տարի անց. Վահան Բաբայան
Կորցրեցինք ավելին քան կարող էինք կորցնել,դա միանշանակ է:Կորցրեցինք նույնիսկ Հայաստանի ինքնիշխան տարածքից հսկայական հատվածներ,ենթարկվեցինք ագրեսիայի, տվեցինք կրկին հարյուրավոր զոհեր:
Պարտված պատերազմի և կապիտուլյացիայի խորհրդանիշները կրկին իշխանության են:2020 թվականից ասում էինք տալու են ավելին,ասում էին Արցախը տվեցինք,հիմա հանգիստ կապրենք:
Հիմա հանգիստ ապրում՞եք,հա՞
Թե ինչ՞եղավ ու ոնց՞ եղավ բոլորը այսօր գրելու են,հիշելու են,դատապարտելու են,հայհոյելու են,անիծելու են,բայց նայեք ձեր ֆեյսբուքյան լենտան և կտեսնեք խորոված,խաշ,Եգիպտոս,շոր ու չգիտեմ ինչի գովազդ:Երկու տարբեր աշխարհ,մեկը մտահոգ,մյուսը անտարբեր,մեկը տխուր,մյուսը շատ ուրախ,մեկը դարդ անող,մյուսը անդարդ:Ու դա մենք տեսանք երբ օպերա միտինգ էր,Սարյանում փառատոն,երբ փակում էին Բաղրամյանը,Կասկադում սուրճ էին խմում,երբ Ջերմուկը ռմբակոծում էին,գումի շուկայում 10 դրամ էժան վարունգի համար իրար էին «ուտում»:Սա է իրականությունը:
Չկայացավ ցավոք այն միասնությունը ինչը կարող էր վերջ դնել կապիտուլյացիայի էջին,բացել նոր հույսի էջ և մենք բոլորս մնացինք 2020թ նոյեմբերում: