Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կամբոջայի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կամբոջայի Թագավորության վարչապետ Սամդեկ Հուն Սենին՝ ազգային տոնի առիթով: Ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կամբոջայի բարեկամ ժողովրդին՝ Կամբոջայի Թագավորության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Հայաստանի և Կամբոջայի միջև տասնամյակների ընթացքում ձևավորված ջերմ հարաբերություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ամուր հիմքերի վրա են և ունեն զարգացման մեծ հեռանկարներ:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը՝ համալրելով նոր նախաձեռնություններով ու ծրագրերով՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Կամբոջայի ժողովրդին՝ կայուն խաղաղություն և բարօրություն»: