Ռուսաստան ԱԹՍ-ներ չենք ուղարկել․ Աբդոլլահեանը՝ Գուտերեշին
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահեանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Ուկրաինայում տիրող իրավիճակի և Թեհրանի հետ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների մասին, ինչպես նաև քննարկել են մի շարք այլ հարցեր։
Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Տելեգրամի պաշտոնական ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իրանի արտգործնախարարը վերահաստատել է, որ Թեհրանը անօդաչու թռչող սարքեր չի ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ դրանք օգտագործելու համար։ Բացի այդ, Աբդոլլահեանը քննադատել է մի շարք արեւմտյան երկրների դիրքորոշումներն ու գործողությունները Իրանի բողոքի ցույցերի վերաբերյալ։