«Հայփոստի» մասնաճյուղից հափշտակել է զինվորների համար հանգանակության արկղը ․ shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ից 05։30-ն ընկած ժամնահատվածում անհայտ անձը Էրեբունի վարչական շրջանում Աթոյան փողոցում գործող «Հայփոստի» մասնաճյուղի պատուհանը բացել, մտել է ներս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հափշտակել է զինվորների համար նախատեսված հանգանակությունների արկղը, որում եղել է գումար, ապա դիմել փախուստի։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, հանցագործությունը կատարածի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։