Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է. նրա կյանքին վտանգ չի սպառնում
Երեկ հակառակորդի կրակոցից կրծքավանդակի շրջանում վիրավորված ժամկետային զինծառայող Պարույր Խաչատրյանը զինվորական հոսպիտալում վիրահատվել է:
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը «Լուրերին» հայտնել է, որ այս պահի դրությամբ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում՝ բուժանձնակազմի հսկողության ներքո է:
Ավելի վաղ հայտնել էինք՝ նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել շարքային Պարույր Խաչատրյանը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ հակառակորդի կողմից զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ: