Խերսոնի շրջանի վարչական մայրաքաղաքը ժամանակավորապես կդառնա Գենիչեսկը
Խերսոնի շրջանի վարչական մայրաքաղաքը ժամանակավորապես կդառնա Գենիչեսկ քաղաքը, այնտեղ են այժմ կենտրոնացած իշխանության բոլոր հիմնական մարմինները: Այս մասին հայտնել է տարածաշրջանի կառավարության նախագահի տեղակալի մամուլի քարտուղար Ալեքսանդր Ֆոմինը՝ փոխանցում է РИА Новости-ն:
Գենիչեսկը գտնվում է շրջանի հարավային մասում՝ Ազովի ծովի ափին, Խերսոնից 200 կմ հեռու։ Այն համարվում է առողջարանային և նավահանգստային քաղաք։