Ուկրաինան Բելառուսի հետ սահմանին պատ է կառուցում
Ուկրաինան պատ է կառուցում Բելառուսի հետ սահմանին՝ հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն:
Նրա խոսքով՝ երկաթբետոնե ցանկապատով և փշալարերով պատնեշներ են կառուցվել սահմանի երկայնքով արդեն մոտ 3 կմ, աշխատանքները շարունակվում են: Պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանի հետ սահմանակից շրջաններում ևս կառուցվում են ամրաշինական կառույցներ։
«Կարևոր է, որ սահմանի կահավորման ուղղությամբ համակարգված աշխատում են մարզային իշխանությունն ու տեղական բիզնեսը։ Մենք բոլորս պաշտպանություն ենք ուզում, ամեն ինչ անում ենք, որպեսզի կանգնեցնենք թշնամու նույնիսկ տեսական առաջխաղացումը»,- ասել է Տիմոշենկոն։
Բելառուսի սահմանապահ ծառայությունից էլ հայտնել են, որ Ուկրաինացի զինվորականներն ականապատում են Բելառուսի հետ սահմանին հարող տարածքները, քանդում ավտոճանապարհներն ու ենթակառուցվածքի օբյեկտները անցակետերի մոտ: