ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոփոխություններ է կատարել զինծառայություն անցնելու կարգի մասին կանոնակարգում: Երկուշաբթի հրապարակված հրամանագրի համաձայն՝ Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք ունեն նաև օտարերկրյա քաղաքացիություն կամ արտերկրում բնակության թույլտվություն, կզորակոչվեն Ռուսաստանի Դաշնության զինված ուժեր, հաղորդում է ТАСС-ը:

Նախկինում զորակոչի էին ենթակա միայն Ռուսաստանի քաղաքացիները։

Փաստաթղթի նոր տարբերակի համաձայն՝ զորակոչային ծառայությունն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի համարվող զինվորները, նավաստիները, սերժանտները, այդ թվում՝ օտարերկրյա պետության քաղաքացիություն (հպատակություն) կամ կացության կարգավիճակ կամ օտարերկրյա պետության տարածքում քաղաքացու մշտական ​​բնակության իրավունքը հաստատող այլ փաստաթուղթ ունեցող անձինք:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն