ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության դեսպան Կիպրոս Յորգալիսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիպրոս Յորգալիսի (նստավայրը՝ Մոսկվա) գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Նրանք անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Կիպրոս Յորգալիսը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Այցի ավարտին ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին է նվիրել “The Armenian Genocide Through the Cypriot Press 1914-1923 With Reference to Earlier Massacres” գիրքը: