ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ուրախ է Երևանում հյուրընկալելու ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկային։

Նոյեմբերի 16-17-ը նախատեսվող այցի ընթացքում գեներալ-մայոր Լասիկան ծաղկեպսակներ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին և Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, կհանդիպի ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան անվտանգային հարաբերություններն ու տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Գեներալ-մայոր Լասիկան կմասնակցի խաղաղապահ ուժերի «Զառ» ուսումնական կենտրոնի նոր զորանոցների, ճաշարանի և գիտաժողովների սրահի բացման արարողությանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն