Դոնալդ Թրամփը հայտարարել է 2024թ-ի ընտրապայքարին մասնակցելու մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Ավելի քան մեկ ժամ ելույթ ունենալով՝ Թրամփը հիմնականում պարծեցել է նախագահական իր ռեկորդներով։
«Ամերիկան կրկին մեծ և փառավոր դարձնելու համար այսօր երեկոյան ես առաջադրվում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում»,-ասել է Թրամփը։
«Ուրեմն այսուհետև մինչև 2024 թվականի ընտրությունների օրը… ես կպայքարեմ այնպես, ինչպես ոչ ոք նախկինում չի արել: Մենք հաղթելու ենք արմատական ձախ դեմոկրատներին, որոնք փորձում են ներսից քանդել մեր երկիրը»,- ասել է նա։