Շվեդիայում ՀՀ դեսպանը Արոն Էմիլսոնի հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցեր
Այսօր Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպում ունեցավ Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորընտիր նախագահ Արոն Էմիլսոնի հետ։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-շվեդական բազմաբովանդակ օրակարգի մի շարք հարցերի, քննարկել տարածաշրջանային և միջազգային կարևորության տարաբնույթ թեմաներ։