ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է դելիմիտացիան ավարտված լինի մինչև խաղաղության պայմանագիր կնքելը:

«Մենք հույս ունեինք, և կար ըմբռնում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կամ ուժի մեջ մտնելու պահին սահմանների դելիմիտացիան ավարտված լիներ: Հիմա ազդակներ կան, որ գուցե դա այնքան էլ իրատեսական չէ: Բայց մյուս կողմից՝ այդտեղ էլ լուծում կա, զորքերի հետքաշման սխեմայով առաջարկում ենք վերցնել 1990 թվականին փաստացի գոյություն ունեցած գիծը, զորքերի հայելային հետքաշում իրականացնել, մոնիթորինգի մեխանիզմ ստեղծել, զորքեր ընդհանրապես սահմանային հատվածում չունենալ, այդ ամբողջ հատվածը հանձնել սահմանապահ ծառայությանը, սահմանի գծի մասին պատկերացումը ֆիքսել, նոր հանգիստ պայմաններում գնալ դելիմիտացիայի գործընթացի, որն իսկապես կարող է շատ երկար տարիներ տևել»,- ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Փաշինյանը նշեց.

«Հայաստանն առաջարկում է շրջանակային պայմանագիր ստորագրել: Սա ընդունված պրակտիկա է, մենք պիտի փորձենք գնալ այս ճանապարհով»:

Բացատրելով պայմանագրի այդ ձևը՝ Փաշինյանը նշեց, որ այս պարագայում շրջանակն է գծվում, առանց մեծ կոնկրետությունների:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն