Հարկային արտոնություններ, պետական սեկտորի աշխատավարձի փոփոխություն. Կառավարության նիստը. Ուղիղ
Նոյեմբերի 17-ի կառավարության նիստում ընդգրկված է 36 հարց, որից զեկուցվող է միայն երեքը: Գործադիրն իր որոշումներով հարկային արտոնություններ կտա երեք ընկերությունների, գումար կհատկացնի Տեսչական մարմնի աշխատակիցների վերապատրաստման համար, հարկային օրենսգրքում փոփոխություններ կանի:
Առաջարկում ենք նիստին հետևել ուղիղ հեռարձակմամբ: