Խնդիրն այն է, որ իշխանությունը զինվորական առաքելությունը դիտարկում է որպես աշխատանք. Տիգրան Աբրահամյան
ԶՈւ ատեստավորման հետ կապված նախագիծը ունի բազմաթիվ ռիսկեր, սկզբունքներն ու չափորոշիչները հայտնի չեն: Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Ինչ վերաբերում է Հայրենյաց պաշտպան նախագծին, այս մասով ևս իմ մտահոգությունները ներկայացրել եմ, դրանք կապբված են իրատեսության և արդյունավետության հետ: Շատ կարևոր է այս դեպքում, թե պետությունը ինչքանով է կանգնած զինվորի թիկունքում»,-ասաց նա: