Եռամսյա հավաքի մասնակիցներին տալիս են 1942-43թթ․ սաղավարտ, վրան էլ կարմիր աստղ․ Գեղամ Մանուկյան
ԱԺ-ում, ճեպազրույցի ժամանակ , անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության կողմից հայտարարված բոյկոտին նաև՝ օրակարգի կարևոր օրենքների նախագծերի շուրջ ընդդիմության դիտարկումներին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հատկանշեց զինծառայողների կամավոր ատեստավորման մասին օրինագիծը , «Հայրենյաց պաշտպան» ծրագրին, որը, ըստ պատգամավորի, ենթադրում է պայմագրային զինծառայողների թվի ավելացում։
«Երկու տարի է իշխանությունը խոսում է ԶՈւ-երի բարեփումներին ռազմավարության մասին , փոքր, հատիկ-հատիկ դետալներով փորձում են տպավորություն ստեծել ,թե՝ արմատական բարեփոխում է իրականանում։ Իրականում այս նախագիծը , որ բերել են փոխարինելու է «Ես եմ» ծրագրին , որն իշխանությունն իր հիմնավորումմների մեջ նշում է, թե չի հաջողել, բայց «Ես եմ» ծրագիրը , որը 2017-ի դեկտեմբերին է գործարկվել այս իշխանությունը տապալել է այդ ծրագիրը և հիմա նոր ծրագիր է առաջ բերում, որն ինքնին խնդրհարույց է»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
«Մեր զինված ուժերի բարեփոխումների ռազմավարության բացակայությունը, որը կենացաղային մակարդակով ԱԺ ամբիոնից փորձում են փոխլրացնել իշխանությունները, երեկ էլ լսեցի Պաշտպանությն հանձնաժողովի նախագահի ամպագորգոռ հայտարարությունը, օրերս էլ առիթ ունեցա հրապարակել մի լուսանկար, որտեղ զորամասում եռամսյա հավաքի մասնակիցների հանդերձանքի շարքում 42-43 թվականների սաղավարտ է, վրան էլ՝ կարմիր աստղ»,-ասաց Գեղամ Մանւոկյանը։
Մանրմասն տեսանյութում։