Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց այն հարցին, թե ինչու դեռ չի լուծվել տրանսպորտային խնդիրը:

«Ավտոբուսների՝ այդ չափաքանակի գալով չէր կարող լուծվել խնդիրը: Փուլային ռեֆորմը մեզ մի իրավիճակի առաջ է կանգնեցրել, որ մենք ունենք ավտոբուսների մի փոքր քանակ, որ շահագործվում են, բոլոր նախկին «Գազելները» շարքից դուրս են եկել և առհասարակ բոլոր գծերից դուրս են եկել: Հիմա մեր տրանսպորտի վիճակը լավ չէ: Մինչև տարվա վերջ սպասում ենք 150 նոր ավտոբուսներ, հաջորդ տարի 80-ից ավելի նոր МАN 12 մետրանոց ավտոբուսներ ենք սպասում: Դրանց գալով էլ չենք ասելու, որ տրանսպորտային ռեֆորմն ավարտին է հասցված»,- ասաց Ավինյանը:

Նա նշեց, որ դեռ պետք է ներդրվի միասնական տոմսային համակարգ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն