«Գազպրոմը» նոր պայմանագրով սկսել է գազի մատակարարումներն Ադրբեջան
«Գազպրոմը» սկսել է գազ մատակարարել Ադրբեջան՝ SOCAR ընկերության հետ նոր պայմանագրով: Ռուսական ընկերությունից հայտնել են, որ մատակարարումների ծավալը մինչև մարտ ընկած ժամանակահատվածում կկազմի մինչև 1 մլրդ խ.մ:
«Նոյեմբերի 15-ին սկսվել են գազի առուվաճառքի նոր պայմանագրով Ադրբեջան ռուսական գազի մատակարարումները։ Փաստաթուղթը ստորագրվել է «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) միջև: Մատակարարումները կիրականացվեն մինչև 2023 թ. մարտը։ Մատակարարումների ծավալը կազմում է մինչև 1 միլիարդ խորանարդ մետր գազ»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ: