Նարեկ Մալյանին գաղտնալսել են «Պեգասուս» ծրագրով
Հանրային գործիչ Նարեկ Մալյանն օրեր առաջ հայտնել էր, որ Apple-ից պաշտոնական նամակ է ստացել իր հեռախոսը գաղտնալսելու վերաբերյալ։
Նա այսօր գրառում է արել գաղտնալսելու և իր անելիքների մասին․
«Հարգելի բոլոր դաշտերի, բոլոր ճամբարների, բոլոր նախասիրությունների ընդդիմադիրներ, հասարակական գործիչներ: Չափազանց հետաքրքիր բաներ եմ պարզել դավաճան իշխանությունների կողմից ընդդիմադիրներին գաղտնալսելու պետական ծրագրի վերաբերյալ:
Արդեն գաղտնիք չէ, որ հայկական դԸմոքրԸսի գոռացող իշխանությունները գաղտնալսել և, կարծում եմ, գաղտնալսում են ընդդիմադիրների հեռախոսները:
Հիմա մի փոքր կոնկրետիկա.
Փաստերը, որոնք ամբողջացնելուց հետո անպայման կհրապարակեմ, ցույց են տալիս որ կոնկրետ իմ հեռախոսը գաղտնալսման թիրախ է դարձել 2021 թվականի փետրվարից (ևս մեկ փորձ է եղել 2021 թվականի ապրիլին և այլն):
Այս ամենի «կայֆը» կայանում է նրանում, որ իսրայելական «Պեգասուս» ծրագիրը, որի միջոցով դԸմոքրԸսի Հայաստանում իրականացնում են ընդդիմադիր գործիչների գաղտնալսումները, տրվում է բացառապես պետություններին: Այսինքն, որևէ անհատ կամ կազմակերպություն չի կարող այդ ծրագրին «դոստուպ» ունենալ: Կրկնում եմ, ծրագրի բաժանորդ կարող են լինել միայն և միայն պետությունները համապատասխան թղթաբանություններից հետո: Սա նշանակում է, որ դԸմոքրԸսի Հայաստանը պետության անունից հայտ է ներկայացրել «Պեգասուսը» ձեռք բերելու համար: Ասեմ ավելին, ընդդիմադիրների հեռախոսահամարները որոնց գաղտնալսումը պետք է իրականացնեն իսրայելի մասնագետները, ևս տրամադրվում է բացառապես ծրագիրը ձեռք բերած պետության կողմից:
Սա իր հերթին իշխանության համար շատ վատ բաներ է նշանակում...
Պետության բաժանորդագրման կանխավճարը այս ծրագրի համար կազմում է 7 միլիոն դոլար: Յուրաքանչյուր հեռախոսի գաղտնալսելու հայտը հասնում է մինչև 60 000 դոլարի:
Իսկ հիմա վատ նորությունը իշխանությունների համար:
Ես չգիտեմ այդ համատարած դեմոկրատական գաղտնալսումները ինչ–որ օգուտ տվել են, թե չէ, սակայն ձեր դիլետանտության շնորհիվ մեծ օգուտ են տվել ընդդիմությանը:
Արդեն դիմել եմ այս հարցով զբաղվող միջազգային հեղինակավոր կազմակերպությանը, որտեղից հաստատել են վերը նկարագրվածը և տվյալների վերջնական ամփոփումից հետո կներկայացնեմ անհերքելի ապացույցներ առ այն որ պետության պատվերով իմ՝ որպես այլախոհի, հեռախոսը վերցվել է գաղտնալսման տակ:
Այս թեմայով միջազգային աղմուկ եմ բարձրացնելու և նամակների տարափ է լինելու, այս իշխանություններին հովանավորող բոլոր երկրների դեսպանատներին և միջազգային ԶԼՄ-ներին: Շատ հետաքրքիր կլինի լսել հատկապես ԱՄՆ դեսպանատան և Պետդեպարտամենտի կարծիքը հայկական դԸմոքրԸսիի վերաբերյալ:
Վերջում, քանի որ տեղյակ եմ, որ գաղտնալսվող ընդդիմադիրների և լրագրողների քանակը բավական մեծ է, հորդորում եմ բոլոր գաղտնալսվածներին հանդես գալ հրապարակային հայտարարություններով, հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ վախեցել եք:
Հա, քանի չեմ մոռացել, սորոսականներին իշխանությունները հրահանգել են հանկարծ այս թեմայով «չհաչալ»:
Հարգանքներով, միշտ Ձեր գաղտնալսված Մալյան)))
Հ.Գ. Այս իշխանությունը մտավ պատմության մեջ որպես ընդդիմադիրներին, այլախոհներին, լրագրողներին տոտալ գաղտնասող»: