Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 1 դեպք։

«Մարտունու շրջանի Ավդուռ գյուղի շրջակայքում ադրբեջանական զինուժի դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորի ուղղությամբ: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ իրականացնում է նշված միջադեպի հետաքննությունը», — ասվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի ամենօրյա տեղեկագրում:

Դեպքի վերաբերյալ ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը՝ տեղեկացնելով, որ  նոյեմբերի 18-ին ժամը 12:15-ին Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել այն մասին, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն