Ղազախստանի գործող նախագահը հաղթել է արտահերթ ընտրություններում
Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքները։ Ամենաշատ ձայները հավաքել է գործող նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը։ Նրա օգտին քվեարկել է 81,31 տոկոսը, հայտնում է kommersant.ru-ն։
Ընտրություններին մասնակցել է 8 300 046 ընտրող։ Մասնակցությունը կազմել է 69,44%։
Ընտրություններին ընդհանուր առմամբ ներկայացվել է վեց թեկնածու։
Կիրակի՝ նոյեմբերի 20-ի երեկոյան, անցկացված էքզիթ փոլերի համաձայն՝ Տոկաևի օգտին քվեարկել է ավելի քան 82%-ը։