Վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 118 նոր դեպք
Նոյեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 118 նոր դեպք, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Նշված ժամանակահատվածում կատարվել է 1373 թեստավորում։ Վարակից մահվան նոր դեպք չի գրանցվել․ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8709 դեպք է արձանագրվել։
1 շաբաթում առողջացածների թիվը՝ 144։