Նոր Հաճնի և Աշտարակի կամուրջների վրա տեղադրվել են ճանապարհային նշաններ
«Մոստ կոնտրակտ» ՍՊԸ-ի կողմից կամուրջների ընթացիկ սպասարկման աշխատանքների շրջանակներում Հ-6 /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց- /Մ-1/ հանրապետական ավտոճանապարհի վրա գտնվող Նոր Հաճնի և Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող Աշտարակի կամուրջների վրա տեղադրվել են ճանապարհային նշաններ։
Մասնավորապես, ՀՀ ոստիկանության հետ համաձայնեցմամբ՝ տեղակայվել են արագությունը չգերազանցող, ինչպես նաև ճանապարհային այլ նշաններ, լուսանդրադարձիչներ։
Կատարվել է նաև Նոր Հաճնի կամրջի դեֆորմացիոն կարերի մեխանիզմների փոփոխություն և վերանորոգում։