Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը չի մտնում ՀԱՊԿ իրավասության մեջ։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում։ Նրա կարծիքով՝ կազմակերպության անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում իր վերաբերմունքը նրա նկատմամբ։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանին, հայտնի է, որ մենք ամենաանկեղծ ձևով աջակցում ենք կարգավորմանը։ Ընդ որում, մեր ջանքերը հավասարապես պահանջված են երկու կողմերից։ Այս հակամարտության մեջ միայն մի կողմին աջակցելը կնշանակի սրել իրավիճակը»,- նշել է Կոսաչովը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն