Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի տարածքային ամբողջականության հիման վրա
«Մենք վստահ ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի տարածքային ամբողջականության հիման վրա»։
Այդ մասին Բաքվում՝ Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի (ICAPP) ժամանակ ասել է Թուրքիայի իշխող Արդարադություն և զարգացում կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Ջեյլանը, փոխանցում է ԱՊԱ-ն։
Նա նշել է, որ թուրք-ադրբեջանական համերաշխությունն այսօր ավելի ուժեղ է, քան երբևէ.
«Թուրքիան Ադրբեջանի կողքին է և՛ դժվարին, և՛ լավ օրերին։ Ստորագրելով Շուշիի հռչակագիրը՝ մենք մեր հարաբերությունները հասցրել ենք ամենաբարձր մակարդակի։ Տարածաշրջանում պայմաններ են ստեղծվել կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու համար։ Թուրքիան մեծ հույսեր է կապում հարաբերությունների կարգավորման հետ, այլ ճանապարհ չկա»։