Ռուստամ Բադասյանը մասնակցել է «Հարկեր հանուն կայուն զարգացման նպատակների» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մասնակցել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ՝ «Հարկեր հանուն կայուն զարգացման նպատակների» նոր ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը։ Այդ մասին ասված է ՊԵԿ նախագահի Ֆեյսբուքի էջում:
«Ծրագիրը հիմք է հանդիսանալու ՀՀ ֆինանսների նախարարության, ՊԵԿ-ի և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության հաստատման և հետագա աշխատանքների իրականացման համար:
Չափազանց կարևորում ենք մեր համագործակցությունը միջազգային հարթակներում։ ՊԵԿ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներում կան կարևորագույն դրույթներ՝ նպատակներին հասնելու համար թվային գործիքների կիրառման, ստվերի կրճատման այլ գործիքակազմի ներդրման միջոցով։
Ծրագիրը տևելու է մինչև 2024 թվականի ավարտը և միտված է մի շարք նպատակների իրագործմանը՝
ՊԵԿ-ում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան հարկային ոլորտում թվային խուզարկություններ
իրականացնելու լաբարատորիա (DFL), որը հագեցված կլինի անհրաժեշտ սարքավորումներով։
Ծրագրի շրջանակում կիրականացվեն նաև ուսուցողական աշխատանքներ՝ ոլորտում անհրաժեշտ գիտելիքներով օժտված մասնագետներ նախապատրաստելու համար»,- նշված է գրառման մեջ: