Այսօր ժամը 13։00-ին Ազատության հրապարակում նաև կխոսենք այն մասին, թե ինչ ենք մենք տվել Ռուսաստանին` անվտանգության երաշխիքների դիմաց։ Մասնավորապես`

Ամբողջ գազաբաշխման համակարգը և բոլոր տեսակի մենաշնորհները՝ գազի ներմուծման, դրա բաշխման, վաճառքի և անգամ դրանից արտադրված էլեկտրաէներգիայի արտահանման համար:

Ռուսաստանի պահանջով նաև պակասեցվեց Իրան-Հայաստան գազատարի տրամաչափը, որպեսզի Հայաստանը չկարողանա արտահանել Իրանական գազը այլ երկրներ:

Ռուսաստանին նաև հանձնվեցին Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, Հրազդանի 5-րդ էներգաբլոկը, բազմաթիվ հիդրոէլեկտրակայաններ և կարևոր ենթակառուցվածքներ:

Ռուսական պետկոռպոռացիաների կառավարմանը հանձնվեցին նաև հայկական երկաթուղին և ատոմակայանը:

Հայաստանը միացավ Ռուսաստանի հիմնած տնտեսական միությանը՝ ԵԱՏՄ-ին: Դրա հետևանքով Հայաստանում շեշտակի թանկացան ավտոմեքենաները, գյուղտեխնիկան, մսամթերքը, կաթնամթերքը, յուղերը, կենդանիների կերը, շինանյութը և հազարավոր այլ ապրանքներ: ԵԱՏՄ-ին միանալու ճանապարհը նաև խանգարեց, որ Հայաստանը մերձեցնի իր տնտեսական կապերը Եվրոպական միության հետ:

Այն ժամանակ Հայաստանի տնտեսության համար ոչ շահավետ այս քայլը ևս հիմնավորվում էր նրանով, որ այդպես մենք էլ ավելի ենք մերձանում Ռուսաստանի հետ, որը դրա դիմաց կապահովի մեր անվտանգությունը:

Եվ ի՞նչ ենք ստանում այդ ամենի դիմաց։ Դրա դիմաց ստանում ենք Ռուսաստանի աջակցություն մեզ վրա հարձակված Ադրբեջանին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն