«ՀԱՊԿ երկրները շահագրգռված են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմամբ»․ Տոկաև
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երևանյան գագաթնաժողովում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հույս է հայտնել, որ ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը կկարգավորեն հայ-ադրբեջանական հակամարտությունը։
Տոկաևը, ելույթ ունենալով գագաթնաժողովում, աջակցել է հայ-ադրբեջանական հակամարտության դիվանագիտական կարգավորմանն ուղղված քայլերին։
«Մենք բոլորս շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ: Հուսով ենք, որ ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը թույլ կտան հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով, և կողմերը կստորագրեն խաղաղության պայմանագիր»,-ասել է Տոկաևը։