Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ գագաթնաժողովում, հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքվի։

Պուտինը դրական է գնահատել հոկտեմբերի վերջին Սոչիում կայացած Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների գագաթնաժողովը, ինչպես նաև նշել, որ տեղի ունեցած բանակցությունները լավ հիմք են ստեղծել ապագա փոխզիջումների համար հիմնարար հարցերի շուրջ։ Նախագահն ասել է, որ համատեղ հայտարարությունը վերահաստատել է հավատարմությունը 2020 և 2021 թվականներին ձեռք բերված բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածություններին։ Նա ընդգծել է, որ «սահմանների սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ այդ համաձայնագրերի միայն հետևողական իրականացումը կօգնի կարգավորել հարաբերությունները երկրների միջև։

«Մենք հուսով ենք, որ դա ի վերջո թույլ կտա խաղաղության պայմանագիր կնքել Երևանի և Բաքվի միջև»,- ասել է ՌԴ ղեկավարը՝ հավելելով, որ այս հարցի շուրջ նա արդեն մտքեր է փոխանակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ավելի մանրամասն կխոսի չորեքշաբթի Երևանում կայանալիք երկկողմ հանդիպմանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն