Բրիթիշ Փետրոլիումը Ադրբեջանում մոտ 80 միլիարդ դոլարի ներդրում է արել, չհաշված մի քանի տասնյակ միլիարդի ներդրումները Ադրբեջանի մյուս ոլորտներում
Բրիթիշ Փետրոլիումը Ադրբեջանում մոտ 80 միլիարդ դոլարի ներդրում է արել, չհաշված մի քանի տասնյակ միլիարդի ներդրումները Ադրբեջանի մյուս ոլորտներում։ Դրան պետք է գումարել Կենտրոնական Ասիայում Բրիտանիայի տասնյակ միլիարդավոր դոլարների ներդրումները, այդ թվում էներգակիրների ոլորտում ու դրա համար Բրիտանիային պետք է Սյունիքի միջանցքը, որը տնտեսապես կմիացնի թյուրքական աշխարհը, որպեսզի մասնավորապես էներգակիրները տեղափոխի, շրջանցելով ռուսական ու իրանական տարածքը։ Հաշվի առնենք նաեւ այն, որ 2020 թվականի պատերազմից հետո, նոյեմբերին, 18 միլիարդ լրացուցիչ ներդրումների է կատարել Թուրքիայում, նաեւ 100 միլիոն ռազմական ոլորտում, դա ընդամենը արցախյան պատերազմի "հաջողվածկոմպանիայի" արդյունքի համար խրախուսական բոնուսներն էին։ Սա արցախյան պատերազմի աշխարհքաղաքական պատճառներից մեկն է։
Հիմա գանք Ֆրանսիային։ Ֆրանսիական Total-ն ընդամենը 1 միլիարդի ներդրում ունի Ադրբեջանում, իսկ մյուս ոլորտների հետ միասին ընդամենը 3 միլիարդ (դա այն դեպքում, երբ Ադրբեջանի ներդրումները Ֆրանսիայում մոտ 6 միլիարդ է), նաեւ 2017-ին Total-ը 4,8 միլիարդի ներդրում է կատարել Իրանում ու Իրանի հետ միջուկային պայմանագրից Տրամպի դուրս գալուց հետո Ֆրանսիան իրեն տուժած է համարում։
Ֆրանս-անգլիական դարավոր մրցակցությունը հատկապես սրվեց Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալուց հետո ու հիմա Ֆրանսիան ցանկանում է պատասխան հարված հասցնել Բրիտանիային, ադրբեջանական էներգակիրները Եվրոպա մատակարելու գործին խանգարելով։ Դրա համար Ֆրանսիայի Սենատը ակտիվացել է։ Մինչեւ Ֆրանսիան մի հանքավայր Ադրբեջանից չպոկի, երեւի չհանգստանա։ Ռուսաստանը նմանապես իր շահերով է շարժվում, ինչը նույնպես բնական է, սակայն հիմա պարտությունների փուլում է գտնվում։
Nothing Personal, Just business.
Այստեղ ոչ մի արտառոց բան չկա, մարդիկ գործ են անում, բայց դա ոնց բացատրես կողմնորոշումներով կյանքը ընկալող ու Վիլսոնի չորացած հավկիթներից դեռեւս կախված զանգվածին։