Առանց Չինաստանի կառավարության թույլտվության՝ ամերիկյան Chancellorsville հրթիռակիր հածանավը ներխուժել է Հարավչինական ծովում Նանշա կղզիների մերձակա ջրեր։ Ինչխես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի (PLA) Հարավային գոտու մարտական ​​հրամանատարության խոսնակ Թիան Ջունլին։

«ԱՄՆ զինվորականների գործողությունները լրջորեն խախտել են Չինաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, ինչը ևս մեկ անհերքելի ապացույց է նավագնացության հեգեմոնիայի և Հարավչինական ծովի ռազմականացման ԱՄՆ ցանկության», -նրա խոսքերը մեջբերում է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ալիքը WeChat սոցիալական ցանցում։

Հաղորդվում է, որ Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային և ռազմաօդային ուժերը կազմակերպել են միջոցառումներ ամերիկյան հածանավի նախազգուշացման և ուղեկցման համար, ինչի արդյունքում նավը հեռացել է Նանշա կղզիների մերձակա ջրերից: Պեկինը մի քանի տասնամյակ վիճում է որոշ երկրների, մասնավորապես՝ Բրունեյի, Վիետնամի, Մալայզիայի և Ֆիլիպինների հետ Հարավչինական ծովում առանձին կղզիների տարածքային պատականելության հարցի շուրջ:

Այդ կղզիների ափամերձ ծանծաղուտում հայտնաբերվել են ածխաջրածինների զգալի պաշարներ: Ամենից առաջ խոսքը վերաբերում է Սիշա արշիպելագին (Պարասելյան կղզիներ), Նանշա (Սփրաթլի) և Հուանյան (Սկարբորոյի խութ) կղզիներին: Վերջին տարիներին տարաձայնությունները փոքր-ինչ մեղմացել են բազմակողմ ջանքերի, այդ թվում՝ «Չինաստան – ԱՍԵԱՆ» ձևաչափով փոխգործակցության շնորհիվ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն