Թուրքիան պետք է գտնվի նոր աշխարհակարգի կենտրոնում, օգտագործի բոլոր հնարավորությունները: Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ հակառակ համավարակի հետևանքներին՝ Թուրքիան չի փոխում զբոսաշրջության ոլորտի առաջնահերթությունները և նպատակ ունի առավելագույնի հասցնել եկամուտների և զբոսաշրջային հոսքի աճը:

«2021 թ. արդյունքներով Թուրքիան զբոսաշրջիկների թվով աշխարհում չորրորդ տեղում էր, իսկ զբոսաշրջությունից ստացված եկամուտների ծավալով՝ ութերորդ։ 2022 թ. կանխատեսումները շատ ավելի հուսադրող են»,- նշել է Թուրքիայի նախագահը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն