ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները հանդիպել են Բուխարեստում՝ քննարկելու Ուկրաինայում զարգացումները և երկրին աջակցության ավելացման հեռանկարը:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Կիևը ՆԱՏՕ-ի անդամ կարող է դառնալ պատերազմի ավարտից հետո: Ենս Ստոլտենբերգն ընդգծել է, որ Դաշինքը ռուս-ուկրաինական հակամարտության կողմ չէ, սակայն ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինային աննախադեպ աջակցություն են ցուցաբերում, որպեսզի նա կարողանա պաշտպանվել ռուսական ուժերից։

Դաշինքը նաև օգնում է վերականգնել Ուկրաինայի կենսական կարևորության ենթակառուցվածքները և հաղթահարել ձմեռը: «Այդ աջակցությունը բխում է մեր ընդհանուր անվտանգության շահերից»,- հավելել է Ստոլտենբերգը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն