Մերձավոր Արևելքի երկրներից արտասահմանյան ուժերի դուրսբերումը ողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության բանալին է՝ Թեհրանում Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ Սուդանիի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

Նա հավելել է, որ տարածաշրջանում կայունությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի երկրները, համոզմունք հայտնել՝ արտաքին ուժերի ներկայությունը ոչ մի օգուտ չի տալիս և միայն սրում է առկա խնդիրները։

Ռայիսին ընդգծել է, որ Թեհրանը և Բաղդադը պետք է համակարգեն իրենց գործողությունները՝ հակազդելու ծայրահեղականության և ահաբեկչության դրսևորումներին։

Իրաքի վարչապետի խոսքով՝ անդրադարձ է եղել նաև քաղաքական, տնտեսական, անվտանգային, ինչպես նաև էներգակիրների արտահանման ոլորտներում գործակցության հեռանկարներին։ Նա վստահեցրել է՝ Իրաքը «թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ սադրանքների համար»:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն