Ռուսաստանում յուրաքանչյուր երկրորդ առևտրի կենտրոնը կարող է սնանկանալ. Известия
Անշարժ գույքի մանրածախ շուկայի մասնակիցները զգուշացրել են, որ Ռուսաստանում յուրաքանչյուր երկրորդ առևտրի կենտրոնը կարող է փակվել, գրում է Известия-ն։ Ռուսաստանի առևտրի կենտրոնների խորհուրդը հայտնել է, որ արդեն վաճառքի է հանվել մոտ 200 կենտրոն։
Նրանք բոլորը գտնվում են սնանկության և նախասնանկության պայմաններում՝ ասել է խորհրդի գործադիր տնօրենը։ Վտանգ կա, որ առաջիկայում ցուցակը կհամալրվի ևս 70-100 օբյեկտով։
Փակումը սպառնում է բոլոր ռուսական առևտրի կենտրոնների երեք քառորդին, և երկրում շուտով կմնան միայն հիմնական խաղացողները՝ գրում է պարբերականը:
Ձեռներեցները նշել են նաև, որ առևտրի կենտրոնների աշխատանքը մեծապես բարդացել է Ռուսաստանից արևմտյան ապրանքանիշների հեռանալու պատճառով։ Այս գործընթացը շատ ձգվեց, ինչի պատճառով կենտրոնները բախվեցին անորոշության՝ իրենց ապագա ռազմավարությունը պլանավորելիս: